
տուր
01 Հունվար 1970 - 18:02
- - 

Ինչպես արդեն հայտնել ենք, Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում Հայաստանը ներկայացնող 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը դարձել է հաղթող:
Վազգեն Թևանյանը եզրափակիչ գոտեմարտում 9:1 հաշվով հաղթել էր Հունգարիան ներկայացնող Իսմայիլ Մուսզուկաևին: Եվ ահա, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Թևանյանի չեմպիոնական այդ գոտեմարտը ճանաչել է մրցումային 7րդ օրվա լավագույն գոտեմարտ, տեղեկացնում է ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Վազգեն Թևանյանը միակն է, որ ոսկե մեդալ է նվաճել մեր ընտրանու կազմում:

