Logo

«Վայքը» հանդես կգա ՈւԵՖԱ-ի սիրողական լիգայում

16:37 / 19.05.2024Ֆուտբոլ
null

«Վայք» ՖԱ-ն Հայաստանը կներկայացնի ՈւԵՖԱ-ի տարածաշրջանային գավաթի խաղարկությունում, որը սիրողական մրցաշար է: Հայաստանը 2011 թվականից հետո այս մրցաշարին առաջին անգամ է մասնակցելու:

«Վայքը» նախաորակավորման փուլում հանդես կգա A խմբում, որտեղ կմրցի Ալբանիայի սիրողական հավաքականի և Էստոնիայի «Սաուեի» թիմի հետ:

Մայիսի 20-ին «Վայքը» կմրցի Ալբանիայի, իսկ երեք օր անց՝ «Սաուեի» դեմ: Երկու հանդիպումներն էլ տեղի կունենան Ալբանիայի «Էլբասան արենայում»:

Երեք թիմերի պայքարում առաջին տեղը գրավելու դեպքում «Վայքը» Չեխիայի, Բոսնիա և Հերցեգովինայի ու Շոտլանդիայի սիրողական հավաքականների հետ կխաղա որակավորման հիմնական փուլի 5-րդ խմբում։

Որակավորման հիմնական փուլի բոլոր հանդիպումները կկայանան մինչև 2024 թվականի դեկտեմբերի 6-ը։ Մրցաշարը տեղի կունենա 2025 թվականի հուլիսին։

Այս մրցաշարն անցկացվում է 1999 թվականից, երկու տարին մեկ պարբերականությամբ:

Հիշեցնենք, որ «Վայքը» Հայաստանի սիրողական A լիգայի հաղթողն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա