«Մեծ սաղավարտի» մրցաշարերի եռակի հաղթող Ստեն Վավրինկան գովեստի խոսքեր է ասել շոտլանդացի նախկին թենիսիստ Էնդի Մարեյի մասին:
«Ես ամաչում եմ, երբ որևէ մեկն ինձ համեմատում կամ նույն հարթության վրա է դնում Մարեյի հետ, հատկապես այն պատճառով, որ երկուսս էլ 3 անգամ «Մեծ սաղավարտ» ենք հաղթել:
Էնդին շաբաթներ է անցկացրել աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում, բազմաթիվ «Մասթերսներ» է հաղթել և երկար տարիներ եղել է լավագույնների թվում:
Այնպես որ, այդ համեմատություններն անհարգալից են թվում Մարեյի նկատմամբ»,- շվեյցարացու խոսքը մեջբերում է tennisactu.net-ը: