Իսպանիայի Լա լիգայի 18-րդ տուրում «Ռեալն» արտագնա հաղթանակի հասավ «Ալավեսի» նկատմամբ:
Մադրիդյան թիմը երկրորդ խաղակեսում մնաց 10 հոգով, քանի որ կոպիտ խախտման համար կարմիր քարտ ստացավ իսպանացի պաշտպան Նաչոն, սակայն մրցավարի ավելացրած լրացուցիչ ժամանակի ընթացքում Լուկաս Վասկեսը հաղթանակ պարգևեց «Ռեալին»:
Կառլո Անչելոտիի թիմն այս հաղթանակի շնորհիվ հավասարվեց առաջատար «Ժիրոնային»՝ վաստակելով 45 միավոր:
Լա լիգա, 18-րդ տուր
«Ալավես» - «Ռեալ»՝ 0-1
Լուկաս Վասկես, 90+2