Logo

Վաշրոն խոստովանել է՝ ինչպես է ծախսելու 1 միլիոն դոլարը

18:57 / 15.10.2025Թենիս
null

Շանհայի «Մասթերսի» սենսացիոն հաղթող Վալենտին Վաշրոն պատասխանել է, թե ինչպես է պատրաստվում ծախսել հաղթանակի համար ստացած խոշոր պարգևավճարը, գրում է Corriere della Sera-ն:

— Ավելի քան 1 միլիոն դոլար մեկ մրցաշարի համար. ինչպե՞ս եք ծախսելու։

— Մայրիկիս ու հայրիկիս հունվարին կտանեմ Australian Open-ին։ Այդ գումարը կօգնի վճարել իմ անձնակազմի ծախսերը, ձեռք բերել լավագույն ավիատոմսերը, ավելի շատ մարդկանց հրավիրել մրցաշարերին։ Ընդհանուր առմամբ՝ մի փոքր վայելել պահը։

— Բացարձակապես ոչ մի քմահաճույք չկա՞։

— Միգուցե, մի քանի բան կգնեմ, բայց ոչ մի թանկ բան։ Ես չեմ սիրում փողն անտեղի ծախսել:

Վաշրոն Շանհայի մրցաշարի մեկնարկի պահին աշխարհի 204-րդ ռակետն էր: 

ATP-ի «Մասթերս» շարքի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցախաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ