Monumental Sports & Entertainment ընկերությունը, որին պատկանում են վաշինգտոնյան «Քեփիթալզ» (NHL), «Ուիզարդս» (NBA) և «Միստիքս» (WNBA) թիմերը, բանակցություններ է վարում այլ նահանգում մարզահրապարակ կառուցելու համար, հաղորդում է The Washington Post-ը:
Ակումբները կարող են տեղափոխվել Հյուսիսային Վիրջինիա: Ընկերությունն արդեն բանակցություններ է վարում HQ2 Amazon կոմպլեքսի կողքին շինթույլտվության համար:
Ներկայումս «Քեփիթալզը», «Ուիզարդսը» և «Միսթիկսը» խաղում են Capital One-ում, որը գտնվում է Վաշինգտոնի կենտրոնում:

