Վարշավայի «Լեգիան» բողոք է ներկայացրել ՈւԵՖԱ` պահանջելով հաշվի առնել կիպրական «Օմոնիայի» երկրպագուների պաստառի բովանդակությունը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի չորրորդ տուրի խաղում:
Հանդիպումը կայացել է Նիկոսիայում։ Մինչև խաղի մեկնարկը «Օմոնիայի» երկրպագուները պաստառ էին պարզել, որի վրա գրված էր` «17.01.1945թ.՝ Կարմիր բանակն ազատագրեց Վարշավան»:
«Նիկոսիայում «Օմոնիայի» երկրպագուների սկանդալային պահվածքն իրականությունը խեղաթյուրելու նպատակ ուներ։ Վարշավայի և Լեհաստանի ազատության համար պայքարում իրենց կյանքը տվածների անունից մենք հանդիպումից անմիջապես հետո կապ հաստատեցինք ՈւԵՖԱ-ի հետ՝ պահանջելով կոշտ պատասխան»,- նշված է ակումբի հայտարարությունում: