Logo

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդներ է սահմանել ԱԱ-ում

12:39 / 19.12.2024Ջրային մարզաձևեր
null

Հայաստանի երկու ներկայացուցիչ մասնակցել է Բուդապեշտում կայացած լողի աշխարհի առաջնությանը (25-մետրանոց լողավազանում):

Վարսենիկ Մանուչարյանը մրցել է 100մ բաթերֆլայ և 50մ ազատ ոճում, իսկ Աշոտ Չախոյանը՝ 50մ և 100մ բրաս լողաոճում։

Մանուչարյանը ցույց է տվել համապատասխանաբար 1,00.51 և 26,26 արդյունք և երկու դեպքում էլ գրանցել է Հայաստանի ռեկորդ, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։

Չախոյանը 100 մետրում գրանցել է 1,02.57, իսկ 50 մետրում՝ 28,29 արդյունք։ 50 մետրում նա չնչին սխալի պատճառով որակազրկվել է:

Լավագույն ցուցանիշը Վարսենիկի զբաղեցրած 30-րդ տեղն է 100 մետրում ՝ 60 մրցակիցների պայքարում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա