Logo

Վարսենիկ Մանուչարյանը՝ Համալսարանական սպորտի միջազգային փառատոնի հաղթող

16:08 / 29.08.2023Ջրային մարզաձևեր
null

Հայաստանի ներկայացուցիչները հերթական մեդալներն են նվաճել Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում ընթացող Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում, հաղորդում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:

Փառատոնի հաղթողի կոչմանն արժանացել է լողորդ Վարսենիկ Մանուչարյանը՝ 100 մ. բաթերֆլայ մրցաձևում ցույց տալով 1.02.11 արդյունք:

Ընդհանուր առմամբ, Վարսենիկը մրցել է 3 լողատարածությունում՝ նվաճելով մեկ բրոնզե և մեկ ոսկե մեդալ ու սահմանել Հայաստանի 3 ռեկորդ` բաթերֆլայի 50 մ., 100 մ. և 200 մ. մրցումներում։

Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում մեդալներ են նվաճել նաև սամբիստները: Արշավիր Բաղրամյանը դարձել է արծաթե, իսկ Արամ Աղաջանյանը՝ բրոնզե մեդալակիր:

Ավելի վաղ փառատոնի հաղթողի կոչմանն արժանացել էին բռնցքամարտիկներ Հայկ Ալաբերքյանն ու Ռուսլան Ասլիկյանը:

51 կգ քաշային Հայկ Ալաբերքյանը եզրափակչում 5։0 հաշվով առավելության էր հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ և դարձել էր ոսկե մեդալակիր: Վստահ հաղթանակ էր տարել նաև 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը՝ եզրափակչում հաղթելով Վենեսուելայի ներկայացուցիչին։ 80 կգ քաշային Համլետ Հարությունյանն էլ դարձել էր բրոնզե մեդալակիր:

Փառատոնն անցկացվում է օգոստոսի 19-31-ը: ՀՖԿՍՊԻ-ի ուսանող-մարզիկները մասնակցում են 7 մարզաձևում՝ բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, սեղանի թենիս և լող:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ