Logo

Վարդին կարող է մնալ Պրեմիեր լիգայում

16:17 / 30.04.2025• Ֆուտբոլ
null

«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին, հնարավոր է, կարիերան շարունակի «Վուլվերհեմփթոնում», գրում է The Sun-ը:

«Վուլվզը» Վարդիին դիտարկում է՝ որպես Մատեուս Կունյային փոխարինող: Բրազիլացին էլ, իր հերթին, «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության ճանապարհին է, քանի որ մանկունիական ակումբի հետ բանակցություններն ավարտական փուլում են:

Վարդիի ծառայություններով են հետաքրքրված նաև «Վրեքսհեմը», «Վեսթ Հեմն» ու «Լիդսը»:

Հիշեցնենք, որ 38-ամյա հարձակվողը պաշտոնապես հայտարարել է, որ այս մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Լեսթերից»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ