Ռեբեկա Վարդին՝ «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիի կինը, իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել, որտեղ անգլիացի հարձակվողը բարեկարգման աշխատանքներ է տանում իր այգում։
Դատելով լուսանկարներից՝ Վարդին փոր է անում, իսկ հետո հողը հարստացնում պարարտանյութով։
Հատկանշական է, որ այգում աշխատանքի ընթացքում Վարդին հագել է Gucci-ի արտադրության, 200 դոլար արժողությամբ հողաթափեր։



