Logo

Վարդին գոլ խփելուց հետո հիշեցրել է, որ ինքն Անգլիայի չեմպիոն է, իսկ «Տոտենհեմը»՝ ոչ

20:53 / 26.01.2025Ֆուտբոլ
null

«Լեսթերի» անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին «Տոտենհեմի» դեմ խաղում (2-1) գոլ խփելուց հետո աղ է լցրել լոնդոնյան ակումբի վերքերին: 

38-ամյա Վարդին գոլը տոնելու ընթացքում իր խաղաշապիկի վրա երկրպագուներին մատնացույց է արել Պրեմիեր լիգայի տարբերանշանը, իսկ հետո՝ լոնդոնյան թիմի երկրպագուական սեկտորն ու մատներով ցուցադրել 0 թիվը: 

Այդպիսով՝ Վարդին հիշեցրել է, որ ինքն Անգլիայի չեմպիոն է, իսկ «Տոտենհեմը» պատմության մեջ երբեք չի հաղթել ազգային առաջնությունը:

Հիշեցնենք, որ Ջեյմի Վարդին Անգլիայի չեմպիոն է հռչակվել հենց «Լեսթերի» հետ 2015-16 մրցաշրջանում:

Անգլիայի Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա