Խառը մենամարտերի հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը խոսել է հունիսի 28-ին Սոչիում կայանալիք ACA 177 մրցաշարում սպասվող Արտյոմ Ռեզնիկով - Մուխամեդ Կոկով մենամարտի մասին.
«Հետաքիքր մենամարտ է սպասվում։ Երկու մարտիկներն էլ ուժեղ տեխնիկա ունեն։ Կարծում եմ` կհաղթի Ռեզնիկովը` իր ուժի շնորհիվ։ Նա ֆիզիակական տեսանկյունից ավելի ուժեղ է»,- մեջբերում է Legalbet.kz-ն։
Էդուարդ Վարդանյանը կարիերայում անցկացրել է 30 մենամարտ, տարել 26 հաղթանակ, կրել 4 պարտություն։ Կոկովը 25 մենամարտից 18-ն ավարտել է հաղթանակով, 7-ը` պարտությամբ։ Ռեզնիկովի ակտիվում կա 24 հաղթանակ, 6 պարտություն։ Վարդանյանը երկու մարտիկների դեմ մենամարտում էլ հաղթել է։