Logo

Վարդան Մինասյանը հաջողություն է մաղթել Արաս Օզբիլիսին

16:02 / 11.12.2023Ֆուտբոլ
null

«Արարատ Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հաջողություն է մաղթել Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսին ՀՖՖ նախագահի ընտրություններում։

«Գիտեմ քո մարդ տեսակը, ծանոթ եմ քո ֆուտբոլային մտքերին և ծրագրերին։ Կարևոր է նաև, որ դու անցել ես եվրոպական ֆուտբոլային դպրոցը, գիտես ժամանակակից ֆուտբոլի տենդենցները։ Հաջողություն եմ մաղթում քեզ, Արաս»,- ինստագրամյան էջում գրել է Վարդան Մինասյանը։

Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսը Վարդան Մինասյանի գլխավորությամբ խաղացել է Հայաստանի հավաքականում։ ՀՖՖ նախագահի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 23-ին։ Առաջադրվել է երկու թեկնածու՝ Արաս Օզբիլիսը և ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա