Logo

Վարդան Մինասյանը Fastex Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզիչն է

21:17 / 07.05.2025Ֆուտբոլ
null

Վարդան Մինասյանը («Արարատ-Արմենիա») ճանաչվել է Fastex Պրեմիեր լիգայի ապրիլի լավագույն մարզիչ, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։

51-ամյա մասնագետը լավագույնն է ճանաչվել երկրպագուների, սպորտային լրագրողների և Fast TV-ի մեկնաբանների քվեարկության արդյունքում։

Քվեարկության արդյունքում երկրորդը եղել է Վահե Գևորգյանը («Վան»), երրորդը` Ռուի Մոտան («Նոա»)։

«Արարատ-Արմենիան» նախորդ ամիս անցկացրած երեք խաղում էլ հաղթել է և 57 միավորով երկրորդ տեղում է։

Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ