«Արարատ Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսել է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչի հանդիպման մասին։
«Լինելու է բոլորովին այլ հանդիպում, թեև 2 շաբաթ առաջ հաղթել ենք առաջիկա մրցակցին։ Սա այլ պատմություն է, քանի որ գավաթի եզրափակիչներն առանձնանում են անկանխատեսելիությամբ։ Պատրաստվածության առումով ամեն բան նորմալ է, վնասվածք ունի միայն կենտրոնական պաշտպան Շեիդը, իսկ հարձակվող Յատարան որակազրկված է։ Մյուսները կազմ ու պատրաստ են»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է մարզիչը։
Հիշեցնենք, որ եզրափակիչում «Արարատ Արմենիան» մրցելու է Հայաստանի գործող գավաթակիր «Ուրարտուի» հետ: Հանդիպումը կկայանա մայիսի 12-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, կմեկնարկի ժամը 18։00-ին և կցուցադրվի Fast Sports հեռուստաալիքով։
«Արարատ Արմենիան» մեկ անգամ է խաղացել Հայաստանի գավաթի եզրափակիչում (2019/2020 մրցաշրջանում) և պարտություն կրել։ «Ուրարտուն» Հայաստանի գավաթակիր դարձել է չորս անգամ (1992, 2007, 2015/16, 2022/23):