Logo

Վարդան Մինասյան. «Եվրոպական ֆուտբոլն առանց Ռուսաստանի շատ բան է կորցնում»

19:58 / 28.12.2024Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգան ներկայացնող «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարծում է, որ եվրոպական ֆուտբոլն առանց Ռուսաստանի շատ բան է կորցնում:

«Այժմ դժվար է տարանջատել սպորտը քաղաքականությունից, սա արդեն այդպես է ամբողջ աշխարհում։ Ես չեմ կարող պատասխանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխարեն, բայց իմ անձնական կարծիքն այն է, որ Ռուսաստանը պետք է մասնակցի բոլոր միջազգային մրցաշարերին։ Եվրոպական ֆուտբոլն առանց Ռուսաստանի շատ բան է կորցնում, քանի որ միշտ այդ երկրի և՛ ազգային հավաքականը, և՛ ակումբները միշտ լավ մակարդակով են հանդես եկել։ Այնպես որ, Ռուսաստանը մասնակից լինի մրցաշարերին»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին մարզիչը «РБ Спорт»-ին:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմի պատճառով ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն 2022 թվականից Ռուսաստանի ազգային հավաքականին և ռուսական ակումբներին զրկել են միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա