Վարդան Բիչախչյանը հեռացել է «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնից: Ինչպես հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը, պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ:
Վարդան Բիչախչյանն «Արարատը» գլխավորել է 2020 թվականին: Նրա գլխավորությամբ երևանյան ակումբը 13 տարի անց դարձել է Հայաստանի գավաթակիր, իսկ եվրագավաթներում հաղթահարել որակավորման մեկ փուլ:
Ակումբից հեռացել են նաև նրա օգնականներ Ֆելիքս Խոջոյանն ու Արթուր Հովհաննիսյանը:
«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Վարդան Բիչախչյանին կատարած արդյունավետ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա կարիերայում: