Ռուսաստանը ներկայացնող հայ մարտիկ Վարդան Ասատրյանը հայտարարել է, որ հետաձգվում է իր նորամուտը խառը մենամարտերի ACA լիգայում։
«Ես ցանկանում եմ ոչ այնքան լավ լուր հայտնել իմ մենամարտի վերաբերյալ: Սպասվող մենամարտը չի կայանալու։ Ես շատ էի ցանկանում տեղափոխվել նոր լիգա և ինձ գեղեցիկ դրսևորել, բայց վնասվածքն այնքան լուրջ է, որ ժամանակ չեմ ունենա վերականգնվելու։ Որոշ ժամանակ կպահանջվի:
Ես կմասնակցեմ Գրան պրիին, բայց մի փոքր ուշ: Գրան պրիում մենք շատ լուրջ հայտարարություն կանենք մեր մասին, այնպես որ, սպասեք այդ օրվան»,- սոցցանցերում հայտնել է հայ մարտիկը:
Հիշեցնենք, որ AMC Fight Nights-ի նախկին չեմպիոնն ապրիլի 8-ին պետք է մենամարտեր բրազիլացի Ալեքսանդրո Պրայայի հետ։ Ասատրյանն օկտագոնում անցկացրել է 34 մենամարտ, տարել 25 հաղթանակ ու կրել 9 պարտություն: