«Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարին այս տարվանից կմասնաակցեն միայն դպրոցականները, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:
Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի հանրակրթական դպրոցների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը:
Մրցաշարը բաղկացած կլինի երեք փուլից: Առաջին փուլն ապրիլի 1-12-ը կանցկացվի Հայաստանի մարզերում և մայրաքաղաք Երևանի վարչական շրջաններում: Երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 15-23-ը, իսկ երրորդ փուլն ապրիլի 27-28-ը կկայանա Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում:
Մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները կստանան ԿԳՄՍ նախարարության հավաստագրեր, գավաթներ, մեդալներ և դրամական պարգևներ:


