Logo

Վարազդատ Լալայանը՝ ԱԱ-ի փոխչեմպիոն, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 17.12.2021Լուրեր
armenian weigtlifting championship 1 Varazdat Lalayan - Վարազդատ Լալայանը՝ ԱԱ-ի փոխչեմպիոն, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգում հիմնական պայքարը ծավալվեց Վրաստանի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի քառակի չեմպիոն Լաշա Տալախաձեի և Հայաստանից ՕԽ փոխչեմպիոն Գոռ Մինասյանի և Վարազդատ Լալայանի միջև՝ գրում է «Արմենպրես»-ը:

Գերծանր քաշում Գոռ Մինասյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 205 կգ, սակայն երկու փորձից գլխավերևում չֆիքսեց 213 կգ-ը: Հրում վարժությունում Մինասյանը հաջորդաբար հրեց 240 կգ, 243 կգ, սակայն չբարձրացրեց 253 կգ: Երկամարտի 448 կգ արդյունքով Մինասյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը նախ՝ պոկեց 202 կգ, հետո՝ 207 կգ և վերջում՝ 211 կգ: Այս ձևում Լալայանը դարձավ փոքր արծաթե մեդալակիր: Հրում վարժության ժամանակ նախ՝ չբարձրացրեց 240 կգ, սակայն հաջորդիվ գլխավերևում պահեց 242 կգ, իսկ վերջին մոտեցմամբ բարձրացրեց 246 կգ: Երկամարտի 457 կգ արդյունքով Լալայանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

Այս քաշում աշխարհի չեմպիոն դարձավ Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն` երկամարտի 492 կգ արդյունքով սահմանելով համաշխարհային նոր ռեկորդ:

Հայաստանի հավաքականում մինչև այս աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել Սիմոն Մարտիրոսյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա