Logo

Վարազդատ Հարոյանը վնասվածքի պատճառով փոխարինվել է

19:17 / 30.03.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը չինական «Ցինդաո Վեսթ Քոսթի» կազմում վնասվածք է ստացել և հարկադրված փոխարինվել:

«Ցինդաո Հայնյուի» դեմ Չինաստանի Սուպերլիգայի երրորդ տուրի տնային հանդիպման (1-0) 56-րդ րոպեին 31-ամյա պաշտպանն օդային պայքարից հետո անհաջող ընկել է խոտածածկին և վնասվածք ստացել: Վնասվածքի լրջության աստիճանը դեռևս հայտնի չէ։

Հիշեցնենք, որ Հարոյանը փետրվարի 4-ին է ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել չինական թիմ, որի կազմում մասնակցել է երեք հանդիպման:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ