Logo

Վարազդատ Հարոյանը վերադարձավ «Աստանա»

19:23 / 21.03.2023Մերոնք դրսում
Պաշտոնական
null

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանն ազատ գործակալի կարգավիճակում կվերադառնա ղազախական «Աստանա», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

30-ամյա պաշտպանը Ղազախստանի չեմպիոնի գույները պաշտպանել էր նաև 2021 թվականի փետրվարից մինչև հուլիս, անցկացրել էր 14 հանդիպում և խփել մեկ գոլ: Ակումբը չի հայտնել Հարոյանի պայմանագրի մանրամասները:

Օրեր առաջ Վարազդատ Հարոյանը խզել էր պայմանագիրը Կիպրոսի «Անորտոսիսի» հետ, որի գույները պաշտպանում էր նախորդ տարվա հուլիսից: Կարիերայի ընթացքում նա խաղացել է նաև Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկում» (2009-2019), Իրանի «Փադիդեհում» (2016-2017), Եկատերինբուրգի «Ուրալում» (2017-2020), ռուսական «Տամբովում» (2020) ու իսպանական «Կադիսում» (2021-2022):

Հիշեցնենք, որ այս օրերին Վարազդատ Հարոյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում պատրաստվում է Թուրքիայի թիմի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային խաղին (մարտի 25) և Կիպրոսի թիմի դեմ ընկերական հանդիպմանը (մարտի 28): Երկու հանդիպումները տեղի կունենան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա