Logo

Վարազդատ Հարոյանը խզել է պայմանագիրը «Անորտոսիսի» հետ

14:30 / 18.03.2023Մերոնք դրսում
Պաշտոնական
null

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը խզել է Կիպրոսի «Անորտոսիսի» հետ պայմանագիրը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

««Անորտոսիսն» ու Վարազդատ Հարոյանը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Ֆուտբոլիստը մեր թիմի կազմում մասնակցել է 22 պաշտոնական խաղի, խփել 1 գոլ: Լավագույնն ենք մաղթում Վատոյին հետագա կարիերայի ընթացքում»,- նշված է ակումբի հաղորդագրության մեջ:

Հարոյանը 2022 թվականից էր խաղում «Անորտոսիսում»։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 30-ամյա ֆուտբոլիստը կարող է վերադառնալ ղազախական «Աստանա», որտեղ ելույթ է ունեցել 2021 թվականին և 13 խաղում խփել է մեկ գոլ:

Կարիերայի ընթացքում Վարազդատ Հարոյանը խաղացել է նաև Երևանի «Փյունիկում» (2009-2019), Իրանի «Փադիդեհում» (2016-2017), Եկատերինբուրգի «Ուրալում» (2017-2020), ռուսական «Տամբովում» (2020) ու իսպանական «Կադիսում» (2021-2022):

Հիշեցնենք, որ «Անորտոսիսում» է խաղում Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ