Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանն ընդգրկվել է Չինաստանի Սուպերլիգայի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
31-ամյա պաշտպանը «Ցինդաո Վեսթ Քոսթի» կազմում մասնակցել էր «Շենդոնի» դեմ 10-րդ տւրի տնային խաղին, որում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի:
Ընթացիկ մրցաշրջանում Հարոյանը 9 հանդիպման է մասնակցել չինական թիմի կազմում: Հայ ֆուտբոլիստը «Ցինդաո Վեսթ Քոսթի» կազմում խաղում է փետրվարից: