Logo

Վարազդատ Հարոյանը 90-րդ խաղն է անցկացնում Հայաստանի հավաքականում

21:18 / 20.03.2025Ֆուտբոլ
null

Երևանի «Փյունիկի» պաշտպան Վարազդատ Հարոյանը 90-րդ խաղն է անցկացնում Հայաստանի ազգային հավաքականում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Սա ազգային հավաքականի պատմության մեջ չորրորդ ցուցանիշն է: Հայաստանի հավաքականի ավագից առաջ են միայն Սարգիս Հովսեփյանը (132 խաղ), Հենրիխ Մխիթարյանը (95) և Ռոման Բերեզովսկին (94):

Այս պահին Հայաստանի ազգային հավաքականը Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի դիմակայության առաջին խաղում մրցում է Վրաստանի թիմի դեմ: Հաշիվը դեռևս չի բացվել` 0-0: Խաղը հեռարձակվում է «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում:

Ֆոտո` ՀՖՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ