Հայաստանի ազգային հավաքականի ավագ, ղազախական «Աստանայի» պաշտպան Վարազդատ Հարոյանը Լատվիայի թիմի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրի խաղից առաջ ուղերձ է հղել հայ երկրպագուներին:
Հիշեցնենք, որ Լատվիա - Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին Ռիգայում։ Այդ խաղից 5 օր անց Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը մակեդոնական Ստրումիցա քաղաքի «Բլագոյ Իստատով» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ։
Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խումբը գլխավորում է ԱԱ-2022-ի բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականը, որը 4 խաղից հետո հավաքել է 10 միավոր։ Նույնքան միավոր ունի նաև Թուրքիայի հավաքականը, որն անցկացրել է 5 հանդիպում և երկրորդն է։ Հայաստանի հավաքականը 5 խաղից հետո 7 միավորով երրորդ տեղում է։ Ուելսը (5 խաղ) ևս վաստակել է 7 միավոր և չորրորդն է, իսկ խմբի հետնապահ Լատվիան պարտվել է բոլոր խաղերում։


