Logo

Վարազդատ Հարոյան. «Որոշել եմ ավարտել կարիերաս Հայաստանի հավաքականում»

17:15 / 06.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը հայտարարել է ազգային թիմում ելույթներն ավարտելու մասին, գրում է «Ֆասթ Սպորտ»-ի մեկնաբան, ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:

«Քիչ առաջ զրուցեցի Վարազդատ Հարոյանի հետ: Վատոն որոշեց իմ միջոցով հանդես գալ հայտարարությամբ.

«Ուզում եմ հայտարարել, որ որոշել եմ ավարտել կարիերաս Հայաստանի հավաքականում: 92 խաղ եմ անցկացրել հավաքականի ամենաուրախ և ամենաբարդ ժամանակաշրջաններում: Միշտ պատրաստ կանգնած եմ եղել հավաքականի կողքին: Ինձ թվում է՝ ավելորդ է խոսել նվիրվածությանս և հայրենասիրությանս մասին, քանր որ դա դուք ինքներդ եք տեսել թե՛ դաշտում, թե՛ դաշտից դուրս: Կարիերայիս ընթացքում հավաքականն ինձ շատ բան է տվել: Ես էլ այդ նույնը 15 տարի տվել եմ հավաքականին:

Ամբողջ սրտով խաղացել եմ իմ ազգի համար: Հիմա ժամանակն է հրաժեշտ տալու: Պատճառն էլ կասեմ, քանի որ բան չունեմ թաքցնելու: Մի անգամ փորձեցի աշխատել մեր նորանշանակ մարզչի հետ, չստացվեց: Երկրորդ անգամ չեմ ուզում, որովհետև չի ստացվելու: Նույնիսկ ցանկություն չկա փորձելու: Շնորհակալություն բոլորին այսքան տարիների վստահության համար: Հաջողություն եմ մաղթում իմ ազգային հավաքականին: Միշտ հոգով և սրտով ձեր կողքին եմ»»:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Եղիշե Մելիքյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ