Logo

Վարազդատ Հարոյան․ «Բավականին հետաքրքիր վիճակահանություն է»

17:35 / 13.12.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանն անդրադարձել է 2026թ․ աշխարհի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն ընդգրկվել էր F խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Ազգերի լիգայի 24/25 թվականի խաղարկության Ա լիգայի փլեյ-օֆֆ փուլի Պորտուգալիա - Դանիա զույգի հաղթողը, ինչպես նաև Հունգարիայի և Իռլանդիայի հավաքականները:

«Բավականին հետաքրքիր վիճակահանություն է: Պորտուգալիան և Դանիան շատ ուժեղ հավաքականներ ունեն: Մեծ տարբերություն չկա, թե նրանցից որը կլինի մեր մրցակիցը: Իռլանդիայի հավաքականին շատ լավ ծանոթ ենք, քանի որ վերջերս ենք խաղացել նրանց հետ, իսկ Հունգարիան խաղաոճով և կարգով շատ մոտ է Իռլանդիայի հավաքականին: Պետք է լավ պատրաստվենք և ամեն ինչ անենք՝ հնարավորինս հաջող հանդես գալու համար»,- 32-ամյա պաշտպանի խոսքը մեջբերում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա