Logo

Վարանը շարքից դուրս է մնացել տևական ժամանակով

22:23 / 11.04.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը վնասվածքի պատճառով շարքից դուրս մնացել մի քանի շաբաթով, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Ֆրանսիացի ֆուտբոլիստը մկանային վնասվածք է ստացել «Չելսիի» դեմ անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի արտագնա խաղում (3-4)։ 30-ամյա Վարանն իր թիմին կկարողանա օգնել միայն մայիսի սկզբին կամ ընթացիկ մրցաշրջանի վերջում։

Մանկունյական ակումբից վնասվածք է ստացել նաև անգլիացի պաշտպան Ջոնի Էվանսը, որը բաց կթողնի միայն Պրեմիեր լիգայի հաջորդ տուրի խաղը «Բորնմութի» դեմ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ