«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա անգլիական ակումբից, հայտնում է Mirror-ը։
Անգլիայի 20-ակի չեմպիոնը չի ցանկանում շարունակել համագործակցությունը ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ և նոր պայմանագիր չի առաջարկի նրան։ Կողմերի գործող համաձայնագիրն ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին։ Այն ունի նաև 1 տարով երկարաձգելու հատուկ կետ, որից «Յունայթեդը» հրաժարվելու է։
31-ամյա պաշտպանի ծառայությունից հրաժարվելու հիմնական պատճառներից մեկն աշխատավարձի բյուջեն նվազեցնելու նպատակն է։
Ռաֆայել Վարանը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2021 թ. օգոստոսից, 93 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 արդյունավետ փոխանցում։