Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը կարող է կարիերան շարունակել MLS-ը ներկայացնող ամերիկյան «Ինտեր Մայամիի» կազմում։
Լրագրող Գերման Գարսիա Գրովան X-ի իր միկրոբլոգում գրում է, որ «Ինտեր Մայամիի» ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են սկսել 31-ամյա ֆուտբոլիստի հետ։
Ֆրանսիացի պաշտպանի և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին. նա դառնալու է ազատ գործակալ։ Վարանը մանկունյական ակումբում հանդես էր գալիս 2021 թ. օգոստոսից և 95 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ «Ինտեր Մայամիի» կազմում խաղում են նաև կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներ, արգենտինացի Լիոնել Մեսին, ուրուգվայցի Լուիս Սուարեսը, իսպանացիներ Ժորդի Ալբան ու Սերխիո Բուսկետսը։