Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմիեր լիգայի առաջիկա տուրում կայանալիք խաղի մասին:
«Մրցակցությունը հիմնականում երկրպագուների շրջանում է, դա նրանց համար կարևոր է, և մենք հարգանքով ենք մոտենում այդ փաստին: Մենք ցանկանում ենք երջանկացնել նրանց, այդ պատճառով էլ մտադիր ենք հաղթել «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» պես թիմերին:
Դու պետք է զգաս՝ ինչ են երկրպագուները քեզանից սպասում և ինչ են ցանկանում: Դա կարևոր է»,- Վարանի խոսքը մեջբերում է L’Équipe-ը:
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի» խաղը կկայանա հոկտեմբերի 2-ին «Էթիհադ» մարզադաշտում: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 17:00-ին: