Logo

VAR-ը սխալվել է․ ՈՒԵՖԱ-ն ընդունել է մրցավարական սխալը Շվեդիա - Ադրբեջան խաղում

13:11 / 22.11.2024Ֆուտբոլ
null

Շվեդիայի ու Ադրբեջանի հավաքականների միջև Ազգերի լիգայի 6-րդ տուրի խաղում գրանցվել է մրցավարական կոպիտ սխալ։

ՈՒԵՖԱ-ում խոստովանել են, որ հանդիպումը սպասարկող լեհական մրցավարական անձնակազմը սխալմամբ է չեղարկել շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակի գոլը, գրում է The Sun-ը։

3-0 հաշվի ժամանակ VAR-ի սենյակից խաղի գլխավոր մրցավար Պավել Ռաչկովսկուն հորդորել էին չեղարկել անգլիական «Նյուքասլի» ֆուտբոլիստի գոլն ու արձանագրել խաղից դուրս վիճակ։

Նույնիսկ մրցավարական սխալը չէր խանգարել Շվեդիայի հավաքականին, որը տնային խաղում հաղթել էր 6-0 հաշվով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա