VAR համակարգի տեղադրման գործընթացը Հայաստանում մոտենում է ավարտին: Շուտով կենտրոնը ամբողջովին պատրաստ կլինի հանդիպումների սպասարկմանը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հայաստանում VAR համակարգի պատասխանատու Սոնա Գրիգորյանը ՀՖՖ TV-ի հետ զրույցում հայտնել է, որ VAR համակարգի կենտրոնից միաժամանակ կարող են սպասարկել երեք հանդիպումներ: 1-1,5 տարվա ընթացքում մրցավարներն ու տեսակրկնապատկերների օպերատորը հատուկ պատրաստություն են անցել և կարող են սկսել աշխատանքները: Նրանք ՖԻՖԱ-ից ստացել են համապատասխան սերտիֆիկատներ:
VAR-ի կիրառումը Հայաստանում կարող է սկսվել 2023 թվականի փետրվար-մարտին:


