Logo

VAR-ի նորամուտը Fastex ՀՊԼ-ում (տեսանյութ)

20:40 / 24.02.2023Հայկական ֆուտբոլ
null

«Վան» - «Փյունիկ» Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրից հետաձգված հանդիպումը պատմական էր հայկական ակումբային ֆուտբոլի համար։

Հայաստանի առաջնության պատմության մեջ առաջին անգամ կիրառվեց տեսակրկնապատկերների VAR համակարգը։

Փետրվարի 24-ին Չարենցավանում կայացած հանդիպման գլխավոր մրցավար Հենրիկ Նալբանդյանը երկրորդ խաղակեսում երկու անգամ օգտվեց VAR-ից։ Նախ նա կրկնապետկերը դիտելուց հետո 11-մետրանոց հարված նշանակեց «Վանի» դարպասին, այնուհետև չեղարկվեց «Փյունիկի» գոլը:

Ձմեռային դադարից հետո վերսկսած Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ հատվածի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոնը վստահ հաղթանակ էր տարել 3-0 հաշվով: «Փյունիկի» կազմում դուբլի հեղինակ էր դարձել վենեսուելացի կիսապաշտպան Խոսե Կարաբալյոն, մեկ գոլ էլ խփել էր նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը «Վան» - «Փյունիկ» հանդիպման նախօրեին այցելել էր VAR համակարգի կենտրոնակայան, որտեղից սպասարկվելու են բոլոր հանդիպումները:

Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ «Վիվառո Մեդիա»-ն մեկն է այն ընկերություններից, որը ՀՖՖ-ին աջակցել է Հայաստանում VAR համակարգի ներդրման ու կիրառման գործում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ