Logo

VAR համակարգի լիազորությունները կարող են ընդլայնվել

23:38 / 27.11.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդն (IFAB) առաջիկա նիստի ընթացքում կքննարկի VAR համակարգի լիազորությունների ընդլայնման հնարավորությունը, հայտնում է The Times-ը:

Քննարկման օրակարգում կլինեն VAR-ի հնարավոր միջամտությունը տուգանայինների, անկյունայինների և երկրորդ դեղին քարտերի դրվագների ժամանակ:

Հիշեցնենք, որ այժմ տեսակրկնապատկերների համակարգը միջամտում է միայն խաղից դուրս վիճակների, 11-մետրանոցների և ուղիղ կարմիր քարտերի ժամանակ:

IFAB-ի նիստը կկայանա նոյեմբերի 28-ին Լոնդոնում: Որոշումը կընդունվի մինչև IFAB-ի տարեկան ժողովը, որը ծրագրված է 2024-ի մարտին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ