Չարենցավանի «Վան» է տեղափոխվել սերբ պաշտպան Նեմանյա Կոյչիչը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
26-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել սերբական «Պրոլետար», «Նովի Սադ», «Հայդուկ 1912 »,«Կաբել» և Սաուդյան Արաբիայի «Ալ Բուխիրյահ» ակումբներում։
Կոյչիչը «Վան» է տեղափոխվել «Նովի Պազար» ակումբից, պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։


