«Վանը» Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Չարենցավանում ընդունեց «Վեսթ Արմենիային» և հաղթանակի հասավ 2-1 հաշվով:
Տանտերերի կազմում գոլով աչքի ընկան Քրիստոֆեր Բոնիֆեյսն ու Վրեժ Չիլոյանը: «Վեսթ Արմենիայի» գոլը խփեց Էյդիսոն Սոարեսը:
«Վանի» մրցակիցը քառորդ եզրափակիչում հայտնի կդառնա վիճակահանությունից հետո:
Հայաստանի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Վան» - «Վեսթ Արմենիա»՝ 2-1
Քրիստոֆեր Բոնիֆեյս, 45+21 (11մ), Վրեժ Չիլոյան, 51 - Էյդիսոն Սոարես, 55
Նոյեմբերի 22-ին քառորդ եզրափակիչի ուղեգիր էր նվաճել «Կիլիկիան», որը պայքարից դուրս էր թողել «Միկային»: 1/8 եզրափակիչում կկայանան նաև «Փյունիկ» - «Արարատ», «Արարատ-Արմենիա» - «Գանձասար», «Ալաշկերտ» - «Նոա», «Սյունիք» - ԲԿՄԱ խաղերը:
Հիշեցնենք, որ Հայաստանի գործող գավաթակիրը Երևանի «Ուրարտուն» է, որը նախորդ մրցաշրջանում նվաճել էր նաև երկրի չեմպիոնի կոչումը։ «Ուրարտուն» ու գավաթի նախորդ խաղարկության եզրափակիչի մասնակից Գյումրիի «Շիրակը» պայքարը կսկսեն 1/4 եզրափակիչից։