Չարենցավանի «Վանը» հայտարարել է ևս երկու տրանսֆերի մասին։
Ձախ պաշտպան Արսեն Սադոյանը հանդես է եկել «Ուրարտուում» և «Արարատում» ֆուտբոլային ակումբներում։ 25-ամյա ֆուտբոլիստը «Վան» է տեղափոխվել Գյումրիի «Շիրակից»։
Աջ պաշտպան Ռոբերտ Հակոբյանը «Վեստ-Արմենիայից» է միացել «Վանին»։ 27-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել նաև «Փյունիկում», «Արարատում» ու «Շիրակում»։
Երկու ֆուտբոլիստների հետ էլ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։
Ավելի վաղ «Վանի» կազմը համալրել էին նաև պաշտպան Դավիթ Տերտերյանը և կիսապաշտպան Յուրի Գարեգինյանը։


