Logo

«Վանը» 4 գոլ խփեց 85-րդ րոպեից հետո ու տարավ կամային հաղթանակ

16:33 / 07.11.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում Չարենցավանի «Վանը» սեփական խաղադաշտում 4-1 հաշվով առավելության հասավ «Վեստ Արմենիայի» նկատմամբ։

Հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին բացեց «Վեստ Արմենիայի» բրազիլացի կիսապաշտպան Անդրե Մենսալաոն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Հյուրերը հաշվի մեջ առջևում էին մինչև 85-րդ րոպեն, սակայն վերջնամասում բաց թողեցին 4 գոլ։ «Վանի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Վրեժ Չիլոյանը։

«Վեստ Արմենիան» ու «Վանն» ունեն 10-ական միավոր և եզրափակում են մրցաշարային աղյուսակը։

Հայաստանի առաջնություն, 16-րդ տուր

«Վան» - «Վեստ Արմենիա»՝ 4-1

Վրեժ Չիլոյան, 85 (11մ), 90+4, Օլաոլուվա Օջետունդե, 89, Քրիստոֆեր Բոնիֆեյս, 90+7 – Անդրե Մենսալաո, 4 (11մ) 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա