Logo

«Վանը» 10 հոգով խուսափեց պարտությունից

17:59 / 19.09.2024Հայկական ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում Չարենցավանի «Վանը» տանը 1-1 խաղաց փոխչեմպիոն «Նոայի» հետ։

Հանդիպման 28-րդ րոպեին հաշիվը բացեց հյուրերի հարձակողական ոճի կիսապաշտպան Ուլադ Օմարը:

Ընդմիջումից 14 րոպե անց տանտերերը վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը: Գոլի հեղինակ դարձավ նիգերիացի վինգեր Օլավալե Ֆառայոլան: Ավելի ուշ «Վանի» կազմում կարմիր քարտ ստացավ կենտրոնական պաշտպան Յարոսլավ Մատյուխինը:

Վահե Գևորգյանի գլխավորած թիմը 7 խաղից հետո վաստակեց 14 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Նոան» 7 միավորով 5-րդն է:

Fastex Պրեմիեր լիգա, 7-րդ տուր

«Վան» - «Նոա»` 1-1

Օլավալե Ֆառայոլա, 59 – Ուլադ Օմար, 28

Հեռացում` Յարոսլավ Մատյուխին («Վան»)` 63

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ