Երևանի «Արարատի» կազմը համալրել է նիգերիացի հարձակողական ոճի կիսապաշտպան Քրիստոֆեր Բոնիֆեյսը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
22-ամյա ֆուտբոլիստը 2022 թվականի ամռանը Նիգերիայի Right2Win ակադեմայից տեղափոխվել էր Չարենցավանի «Վան» և երկու մրցաշրջան անցկացրել Հայաստանի Պրեմիեր լիգայում:
Նիգերիացին մարզային թիմի կազմում մասնակցել էր 58 խաղի, դարձել 12 գոլի հեղինակ:
Ֆոտո` «Արարատ»