Logo

«Վանի» նախկին ֆուտբոլիստի տրանսֆերը կվաճառվի 70 000 եվրոյով

12:23 / 07.01.2024Ֆուտբոլ
null

Չարենցավանի «Վանի» նախկին կիսապաշտպան Էդեդեմ Էսիենը «Պարի Նիժնի Նովգորոդից» տեղափոխվում է «Տոբոլ»:

Ռուս ինսայդեր Իվան Կարպովը տեղեկացնում է, որ նիգերացու տրանսֆերի համար ղազախական ակումբը կվճարի 70 000 եվրո:

Կիսապաշտպանը ռուսական թիմի կազմում մասնակցել է 11 խաղի: Աղբյուրը գրում է, որ 25-ամյա ֆուտբոլիստը բարդ բնավորություն ունի և չի հարմարվել Ռուսաստանին: 

Հիշեցնենք, որ Էսիենը 2 տարի է անցկացրել «Վանի» կազմում: Հայաստանում նա 53 խաղում դարձել էր 4 ասիստի հեղինակ, իսկ հետո տեղափոխվել էր Լիբիա:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ