Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Չարենցավանի «Վանի» կոտդիվուարցի հարձակվող Իպեհ Ուիլյամսը վարձավճարով տեղափոխվել է «Լեռնային Արցախ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
21-ամյա ֆուտբոլիստը «Լեռնային Արցախում» կխաղա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Ուիլյամսը նախորդ տարվա փետրվարին էր միացել «Վանին»:
Ընթացիկ մրցաշրջանում Իպեհ Ուիլյամսը 17 հանդիպման է մասնակցել «Վանի» կազմում, խփել մեկ գոլ: