Logo

«Վանի» բոլիվիացի մարզիչ․ «Շատ եմ հավանել Հայաստանը» (տեսանյութ)

15:40 / 10.02.2023Հայկական ֆուտբոլ
Ումբերտո Վիվիանի-Վան

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում ելույթ ունեցող Չարենցավանի «Վանի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ումբերտո Վիվիանին պատասխանել է երկրպագուների հարցերին։ Բոլիվիացի մասնագետն անդրադարձել է մրցաշրջանի երկրորդ հատվածի նախապատրաստական փուլին և պատմել Հայաստանից առաջին տպավորությունների մասին։

«Շատ եմ հավանել Հայաստանը։ Ցավոք, ժամանակի սուղ լինելու պատճառով շատ տեսարժան վայրերում չենք եղել։ Մի քանի անգամ եղել ենք Երևանում, ճաշել ենք։ Ինձ շատ դուր եկավ դոլման։ Գեղեցիկ վայրերից էլ հասցրել եմ տեսնել միայն Կասկադը։ Շատ քաղցր ու գեղեցիկ քաղաք է։ Հայաստանն էլ շատ գեղեցիկ երկիր է»,- նշել է մարզիչը։

Հիշեցնենք, որ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի 19 խաղերից հետո Չարենցավանի թիմը 27 միավորով 5-րդ տեղում է: Ումբերտո Վիվիանին «Վանի» գլխավոր մարզիչ էր նշանակվել հունվարին։ Մինչև այդ 42-ամյա մասնագետը գլխավորել է Բոլիվիայի «Աթլետիկո Պալմաֆլորը», որի հետ նվաճել է երկրի բարձրագույն լիգայի ուղեգիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ