«Վանի» ֆուտբոլիստներ Կարեն Նալբանդյանն ու Մոմո Տուրեն կշարունակեն ելույթ ունենալ Չարենցավանը ներկայացնող թիմում մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կարեն Նալբանդյանը Fastex Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում 15 խաղում խփել է 5 գոլ ու կատարել է նույնքան արդյունավետ փոխանցում, իսկ Մոմո Տուրեն 14 խաղում խփել է 9 գոլ:
Հիշեցենք, որ «Վանի» հետ պայմանագրի ժամկետը երկարաձգել են նաև Արսեն Սադոյանն ու Ռոբերտ Հակոբյանը:


