Logo

Fastex ՀՊԼ. Մարտական ոչ-ոքի՝ «Վան» - «Նոա» խաղում (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
16:55 / 02.10.2022Հայկական ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի վերջին խաղը գոլառատ ստացվեց ու ավարտվեց մարտական ոչ-ոքիով։ Չարենցավանի «Վանը» «Քաղաքային» մարզադաշտում ընդունեց Երևանի «Նոային»: Գրանցվեց 2-2 հաշիվը:

Խաղի հաշիվը 42-րդ րոպեին բացեց «Նոայի» հարձակվող Լևոն Վարդանյանը: 77-րդ րոպեին հավասարակշռությունը վերականգնեց «Վանի» ուկրաինացի հարձակվող Արտյոմ Բիլին, իսկ 88-րդ րոպեին տանտերը նաև առաջ անցան հաշվի մեջ 24-ամյա կիսապաշտպան Էդգար Մովսեսյանի գոլի շնորհիվ: Ավելացված ժամանակի երկրորդ րոպեին հյուրերին պարտությունից փրկեց գանացի կիսապաշտպան Իսրայել Օպոկուն:

9 խաղից հետո «Վանը» 13 միավորով 5-րդն է։ «Նոան» դեռ հաղթանակ չի տարել Ռոբերտ Արզումանյանի գլխավորությամբ և 3 միավորով վերջին՝ 10-րդ տեղում է:

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 9-րդ տուր

«Վան» - «Նոա»՝ 2-2

Արտյոմ Բիլի, 77, Էդգար Մովսեսյան, 88 - Լևոն Վարդանյան, 42, Իսրայել Օպոկու, 90+2

Fastex ՀՊԼ-ի 9-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ