«Վան» - «Վեստ Արմենիա» հանդիպումով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրը։ Չարենցավանում կայացած խաղում «Վանը» տնային հաղթանակ տարավ 1-0 հաշվով։
Դաշտի տերերի հաղթական գոլն 8-րդ րոպեին խփեց նիգերիացի հարձակվող Քրիստոֆեր Բոնիֆեյսը։ «Վանը» խաղն ավարտեց 10 ֆուտբոլիստով։
«Վեստ Արմենիան» ունի 34 միավոր և 7-րդն է, իսկ «Վանը» 30 միավորով մնաց նախավերջին՝ 9-րդ տեղում:
Հայաստանի Պրեմիեր լիգա, 34-րդ տուր
«Վան» - «Վեստ Արմենիա»՝ 1-0
Քրիստոֆեր Բոնիֆեյս, 8
Հեռացում` Իբրահիմ Յահայա, 82 («Վան»)


