Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում Չարենցավանի «Վանն» ընդունեց Գյումրիի «Շիրակին» ու վստահ հաղթանակ տարավ 4-0 հաշվով։ Դաշտի տերերի կազմում մեկական անգամ աչքի ընկան Նարեկ Հովհաննիսյանը, Օլաոլուվա Օջետունդոն և Արման Մկրտչյանը, իսկ «Շիրակի» պաշտպան Սերյոժա Ուռուշանյանը գրավեց սեփական դարպասը։
VNews-ի ֆոտոլրագրող Գրիգոր Գրիգորյանը ներկա է եղել Չարենցավանում կայացած հանդիպմանը և պատրաստել ֆոտոշարք։